ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում 30.04.2013թ.-ին
Հիմնական Նպատակը
Ֆոնդի մասնակիցներին կուտակային կենսաթոշակներով ապահովումն է` Ֆոնդում կուտակված կենսաթոշակային ակտիվների երկարաժամկետ աճի ապահովման միջոցով:
Ֆոնդի Տեսակ
Ֆոնդը բաց, պայմանագրային, ստանդարտ ֆոնդ է:
Ֆոնդի պահառուն և մասնակիցների ռեեստրավարը
Ֆոնդի պահառուն է հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 46: www.vtb.am)
Ֆոնդի ռեեստրի վարումը իրականացնում է կառավարիչ ընկերությունը՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ:
Ներդրումային Քաղաքականություն
Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել կայուն եկամտային արժեթղթերի մեջ ներառյալ պետական, կորպորատիվ և համայնքների կողմից թողարկված պարտատոմսերում: Ֆոնդի ներդրումները կարող են նաև կատարվել բանկային ավանդներում` մինչև ֆոնդի ակտիվների 20%-ը ինչպես նաև ներդրումային ֆոնդերի փայերում մինչև ֆոնդի ակտիվների 25%-ը: Բացի այդ, ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով: Ֆոնդի ակտիվները կարող են նաև ներառել արտասահմանանյան արժեթղթեր` մինչև ֆոնդի ակտիվների 50%-ը ինչպես նաև ներդրումներ արտարժույթով մինչև ֆոնդի ակտիվների 50%-ը:
Ռիսկեր
Կայուն եկամտային արժեթղթերը ունեն տոկոսադրույքի ռիսկ (պարտատոմսի տոկոսադրույքի բարձրացման դեպքում, տվյալ պարտատոմսի շուկայական գինը ընկնում է), ինչպես նաև անվճարունակության և գնաճի ռիսկեր: Ի հավելումն շուկայական ռիսկի, արժեթղթերով ներդրումները կրում են գործառնական, իրավական, քաղաքական և իրացվելիության ռիսկեր: Արտարժույթով կատարվող ներդրումները ունեն արտարժութային ռիսկ` արտարժույթի փոխարժեքով պայմանավորված: Այդ պատճառով, ֆոնդն ունի ռիսկերի կառավարման մշակված համակարգ, որի օգնությամբ նվազեցվում են վերոհիշյալ ռիսկերի ազդեցությունը: Բացի այդ, Ֆոնդն ունի ներդրումների կենտրոնացման սահմանափակումներ, որոնց համաձայն ֆոնդի ակտիվները սահմանված չափից ավելի չեն կարող ներդրվել 1 ընկերության, 1 բանկի կամ 1 պետության թողարկած արժեթղթերում:
Կառավարչի մասնակցության չափը ֆոնդում
10.441 % (29.11.2024թ. դրությամբ)
ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդի պորտֆելի կառուցվածքը
Պորտֆելի կառուցվածքը ըստ աշխարհագրական և ոլորտային բաշխվածության* |
|
|
|
|
|
|
ՀՀ |
ԵՄ |
ՌԴ |
Ընդամենը |
Պետական հատված |
45.844 % |
0 % |
0 % |
45.844 % |
Ոչ պետական հատված |
41.868 % |
0 % |
0 % |
41.868 % |
Ֆինանսական հատված |
12.288 % |
0 % |
0 % |
12.288 % |
Ընդամենը |
100 % |
0 % |
0 % |
100 % |
* 29.11.2024թ. դրությամբ |
|
ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդի սակագները
ԿԱՄավոր 1 |
|
Կառավարչի պարգևավճար |
1.8 % |
Թողարկման վճար |
0 % |
Մարման վճար |
0 % * |
Պահառուի պարգևավճար |
0.15 % |
Միջնորդավճարների հետ կապված ծախսեր |
Կախված դրանց ծավալից և բնույթից |
*Օրենքով սահմանված դեպքերում, մինչև կենսաթոշակային տարիքը ֆոնդի փայերը մարելիս ֆոնդի մասնակցի հաշվից գանձվում է մարման վճար 1%-ի չափով: |
Ֆոնդի հաշվետվությունները