ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արտաքին աուդիտի մրցույթի ծանուցման մասին
Հայտարարություն
Արտաքին աուդիտի մրցույթի ծանուցման մասին
«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) հայտարարում է Ընկերության և Ընկերության կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային երկու ֆոնդերի ու մեկ ներդրումային ֆոնդի 2019թ.-ի տարեկան ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման համար աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ, որի արդյունքում հաղթողի հետ կկնքվի աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են Ընկերության “Արտաքին աուդիտորական ընկերության ընտրության կանոնակարգ”-ով (այսուհետ` Կանոնակարգ) սահմանված նվազագույն չափանիշներին:
Մրցույթի առաջարկություններն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը` ներառյալ (բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի)` ժամը 09:30-ից մինչև 17:30, Ընկերության գործունեության հասցեում` ՀՀ, ք. Երևան, ք.Երևան, Արգիշտի փողոց 7, «Մոսկվայի տուն», 1-ին հարկ, գրասենյակ 101:
Մրցույթի առաջարկությունները պետք է ներկայացվեն երկու ծրարով` որոնցից առաջինում պետք է ներկայացվեն աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդում` ֆինանսական չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվող տեղեկատվությանը պետք է կցվեն հավաստող փաստաթղթեր: Առաջին ծրարում պետք է ընդգրկվեն նաև աուդիտորական ընկերության պետական ռեգիստրի վկայականի պատճենը և պետական լիազոր անձի կողմից տրված լիցենզիայի պատճենը: Տեխնիկական և ֆինանսական չափանիշները ներկայացված են Ընկերության Կանոնակարգում:
Մրցույթին մասնակցող աուդիտորական ընկերությունների առաջարկությունները ցանկալի է կազմվեն երկու սցենարով. (i) միայն 2019թ.-ի տարեկան աուդիտի համար, (ii) 2019, 2020, 2021 և 2022 թվականների տարեկան ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի համար։
Աուդիտորական ծառայության մատուցման արդյունքում տրամադրվող եզրակացությունը պետք է համապատասխանի «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Աուդիտի եզրակացությունը պետք է կազմվի մինչև 2020թ. ապրիլի 20-ը: Այն պետք է տրամադրվի հայերեն և անգլերեն լեզուներով:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 15:00-ին` ՀՀ, ք. Երևան, Արգիշտի փողոց 7, «Մոսկվայի տուն», 1-ին հարկ, գրասենյակ 101:
Առաջինը կբացվի տեխնիկական չափանիշների վերաբերյալ ծրարը: Այն դեպքում, երբ առաջին ծրարում ներկայացված առաջարկը կբավարարի Կանոնակարգով սահմանված տեխնիկական չափանիշերին, կբացվի երկրորդ ծրարը և կգնահատվեն առաջարկի ֆինանսական չափանիշները, հակառակ դեպքում` երկրորդ ծրարը չի բացվի և առաջարկությունը կհամարվի մերժված: Մրցույթի առաջարկի երկրորդ ծրարը բացվելուց հետո առաջարկը կգնահատվի ամբողջությամբ` համաձայն Կանոնակարգի, որի արդյունքում կընտրվի հաղթող կազմակերպությունը:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել`
«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան, Արգիշտի փողոց 7,
«Մոսկվայի տուն», 1-ին հարկ, գրասենյակ 101
Հեռ.: (37412) 52 12 31
Ֆաքս: (37412) 52 12 31
E-mail: info@capitalfunds.am
05 նոյեմբերի, 2019թ.