ԿԱՄ ՊԱՖ-ը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում 30.04.2013թ.-ին
Հիմնական Նպատակը
Կապիտալի ընթացիկ եկամտի և կայուն աճի ապահովումն է:
Ֆոնդի Տեսակ
Ֆոնդը բաց, պայմանագրային, ստանդարտ ֆոնդ է:
Ֆոնդի պահառուն և մասնակիցների ռեեստրավարը
Ֆոնդի պահառուն է հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 46: www.vtb.am)
Ֆոնդի ռեեստրի վարումը իրականացնում է կառավարիչ ընկերությունը՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ:
Ներդրումային Քաղաքականություն
Ֆոնդի ակտիվները ներդրվում են ՀՀ պետական պարտատոմսերի կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջովին երաշխավորված պարտատոմսերի առնվազն 5 տարբեր թողարկումներում (ամեն թողարկումը ոչ ավել քան ակտիվների ընդհանուր արժեքի 20%-ը) և բանկային ընթացիկ հաշիվներում: Բացի այդ, ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել վերոհիշյալ պարտատոմսերի հետ կապված ածանցյալ գործիքներում միայն հեջավորման նպատակով:
Ռիսկեր
ԿԱՄ ՊԱՖ-ը ունի շուկայական ռիսկ որը պայմանավորված է տոկոսադրույքերի տատանումներով (պարտատոմսի տոկոսադրույքի բարձրացման դեպքում, տվյալ պարտատոմսի շուկայական գինը ընկնում է): Պարտատոմսերը նաև կրում են թողարկողի անվճարունակության և ինֆլացիայի ռիսկերը, որոնք նույնպես պետք է հաշվի առնվեն: Ի հավելումն շուկայական ռիսկի, արժեթղթերով ներդրումները կրում են գործառնական, իրավական, քաղաքական և իրացվելիության ռիսկեր: Այդ պատճառով, կառավարիչն ունի ռիսկերի կառավարման մշակված համակարգ, որի օգնությամբ նվազեցվում են վերոհիշյալ ռիսկերի ազդեցությունը; Օրինակ` ֆոնդի ակտիվները ներդրվում են տարբեր թողարկումներում որպեսզի մեղմացվի տոկոսադրույքի ռիսկը: Ֆոնդի հաշվին նաև կարող են գնվել ածանցյալ գործիքներ (միայն հեջավորման նպատակով), որպեսզի մեղմացվի տոկոսադրույքի ռիսկը:
Կառավարչի մասնակցության չափը ֆոնդում
9.773 % (31.10.2024թ. դրությամբ)
ԿԱՄ ՊԱՖ ներդրումային ֆոնդի պորտֆելի կառուցվածքը
Պորտֆելի կառուցվածքը ըստ աշխարհագրական և ոլորտային բաշխվածության* |
|
|
|
|
|
|
ՀՀ |
ԵՄ |
ՌԴ |
Ընդամենը |
Պետական հատված |
99.367 % |
0 % |
0 % |
99.367 % |
Ոչ պետական հատված |
0.000 % |
0 % |
0 % |
0.000 % |
Ֆինանսական հատված |
0.6334 % |
0 % |
0 % |
0.633 % |
Ընդամենը |
100 % |
0 % |
0 % |
100 % |
* 31.10.2024թ. դրությամբ |
|
ԿԱՄ ՊԱՖ ներդրումային ֆոնդի սակագները
ԿԱՄ ՊԱՖ |
|
|
|
Դաս |
Թողարկման վճար |
Մարման վճար |
Կառավարչի պարգևավճար |
A |
4 % |
0 % |
0.4 % |
B |
0 % |
- փայի ձեռքբերման օրվանը հաջորդող 12 ամսվա համար` 3%
- փայի ձեռքբերման օրվանը հաջորդող 13-րդ ամսից մինչև 60-րդ ամիսը ներառյալ` 1.65%
- փայի ձեռքբերման օրվանը հաջորդող 60-րդ ամսից հետո` 1%
|
1 % |
C |
0% |
0 % |
1.85 % |
|
|
|
|
Բոլոր Դասերի Համար Ընդհանուր ծախսեր |
Պահառուի պարգևավճար |
0.15 % |
Շահութահարկի ծախս |
0.01 % |
Միջնորդավճարների հետ կապված ծախսեր |
Կախված դրանց ծավալից և բնույթից |
|
ԿԱՄ ՊԱՖ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքը՝ խմբավորված ըստ ակտիվների ռիսկի կշռի
Ամփոփ տվյալներ
Ֆոնդի հաշվետվությունները