Forbes.com (14.11.12) Թոշակի անցնելը հանդիսանում է մեր ամենակարևոր ֆինանսական մարտահրավերներից (խնդիրներից) մեկը: Դա կարող է բացատրվել 3 հիմնական պատճառով` Գումարը, որը մենք պետք է խնայենք կենսաթոշակի անցնելուց հետո դրանք տնօրինելու նպատակով, ավելի կարևոր է քան որևէ այլ ֆինանսական նպատակի համար խնայելը: Մեր ցանկությունների իրականացումներին առաջնահերթություն տալիս կենսաթոշակի համար խնայելը երբեք հրատապ խնդիր չի դիտվում և հեշտությամբ մղվում է երկրորդ պլան: Կենսաթոշակի համար խնայելն ինչ-որ առումով կարելի է նմանեցնել մարաթոնի: Բանը կայանում է նրանում, որ more »
LearnVest and Chase Blueprint-ի կողմից իրականացված համազգային հարցման արդյունքները
Forbes.com (14.11.12)
Թոշակի անցնելը հանդիսանում է մեր ամենակարևոր ֆինանսական մարտահրավերներից (խնդիրներից) մեկը: Դա կարող է բացատրվել 3 հիմնական պատճառով`
- Գումարը, որը մենք պետք է խնայենք կենսաթոշակի անցնելուց հետո դրանք տնօրինելու նպատակով, ավելի կարևոր է քան որևէ այլ ֆինանսական նպատակի համար խնայելը:
- Մեր ցանկությունների իրականացումներին առաջնահերթություն տալիս կենսաթոշակի համար խնայելը երբեք հրատապ խնդիր չի դիտվում և հեշտությամբ մղվում է երկրորդ պլան:
- Կենսաթոշակի համար խնայելն ինչ-որ առումով կարելի է նմանեցնել մարաթոնի: Բանը կայանում է նրանում, որ երբ խնայում ենք բնակարան գնելու կամ երեխայիդ ուսումը վճարելու համար, կուտակում ենք հինգ կամ տասնհինգ տարի, իսկ ահա կենսաթոշակի համար խնայելիս, դա տևում է տանսամյակներ:
Եթե այս ամենը կարդալիս, դուք սկսում եք մտահոգվել, ապա մենք լիովին կիսում ենք ձեր անհանգստությունը:
Համաձայն LearnVest and Chase Blueprint-ի կողմից իրականացված համազգային հարցման արդյունքների` ամերիկացիների համար ֆինանսական համար մեկ խնդիրն այն է, թե արդյոք նրանք կարող են բավարար միջոցներ խնայել կենսաթոշակի անցնելուց հետո իրենց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Կանանց և տղամարդկանց մոտ մեկ երրորդը որտես խնդրահարույց թեմաներ նշում են պարտքերի մարումը, հարմարավետ ապրելու և երեխաներին ապահովելու համար բավարար գումար ունենալը:
Ինչպես ցանկացած խնդրահարույց իրավիճակի հետ բախվելիս, այս դեպքում ևս մենք հակված ենք հորինել մեզ արդարացնող պատճառաբանություններ` այսպիսով իսկ խուսափելով կենսաթոշակի համար խնայելու ծանր պատրականությունից: Եվ ահա, եկել է այն օրը, որ պետք է վերջ դնել դրան:
Այսօր արդեն մշակվել է այն բոլոր «կենսաթոշակային ստերի» ցանկը, որոնցով մենք անընդհատ խաբում ենք ինքներս մեզ, և ահա մենք տալիս ենք այն լուծումները, որոնք Ձեզ կդնեն ճիշտ ուղու վրա:
- 1. Ես ինձ դա թույլ տալ չեմ կարող
Ըստ Chase/LearnVest-ի հետազոտության` 4 կանանցից ավելի քան մեկը ասում է, որ բոլոր հարկերի վճարումներիցից հետո փող չի մնում կենսաթոշակին «նվիրաբերելու» համար:
Եվ այսպես, դուք կարող եք գտնել թեկուզ փոքրիկ գումար (ասենք երկու-երեք հազար դրամ), որպեսզի սկսեք այդ գործընթացը: Եթե դեռ չեք սկսել խնայել, ապա շաբաթը երկու անգամ ընդմիջման ուտելիքը բերեք տնից, և խնայված գումարն ավելացրեք կենսաթոշակի համար նախատեսված հաշվին: Արեք դա նույնիսկ եթե կարող եք դա թույլ տալ ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ և նույնիսկ եթե ձեր խնայած գումարը ծիծաղելու աստիճանի չափ չնչին է թվում: Եթե դուք միշտ եք ըմդմիջման ուտելիքը բերում տնից, ապա աշխատեք ամեն ինչ-որ այլ ծախսից որոշ տոկոս խնայել:
Կամ, օրինակ, եթե Ձեր գործատուն առաջարկում է կենսաթոշակային պլան, ապա սկսեք հենց այդ պահից աշխատավարձի առնվազն 1%-ը խնայել: Եթե արդեն իսկ ունեք կեսաթոշակային հաշիվ, ապա ամսական մի քանի հազար դրամ ավելին փոխանցեք այդ հաշվին: Եթե դուք ամսական 20$ փոխանցեք ձեր կենսաթոշակային հաշվին 30 տարիների ընթացքում, հաշվի առնելով որ կատարված ներդրումները կաճեն ամսական 7%-ով, ապա 30 տարի հետո 7200$-ի փոխարեն կունենաք ավելի քան 24000$ դրամ:
- 2. Ես բավականին երիտասարդ եմ, և բավականաչափ երկար ժամանակ ունեմ մինչև կեսաթոշակային տարիքս գումար խնայելու համար
Սա «կենսաթոշակային ստերից» ամենահրապուրիչն է, քանի որ բավական երկար և հաճելի ժամանակաշրջանի համար, իրավացիորեն, կենսաթոշակի անցնելը թվում է սարերի հետևում: Իրոք, նույնիսկ եթե դու 55 տարեկան ես, մինչև կենսաթոշակի անցնելը դեռ մոտ 10 տարի կա: Զարանալի չէ, որ Chase/LearnVest-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 25-32 տարեկան կանանց կեսը կարծում է, որ կենսաթոշակի անցնելուն դեռ այնքան երկար ժամանակ կա, որ իրենք չեն էլ հետաքրքրվում դրա մանրամասներով: Նույնիսկ 45-54 տ. կանանց 5 %-ն է այդ կարծիքին: Ժամանակը, սակայն, շատ ավելի արագ է անցնում, քան թվում է: Համաձայն հետազոտության` 45-54 տարեկան կանանց 6 %-ն իրենց կենսաթոշակի համար նույնիսկ չնչին գումարներ չեն խնայում: Ահա այս կանայք չեն ել գիտակցում, որ կանգնած են բավականին մեծ խնդրի առջև:
Եթե Ձեզ ավելի հիմնարար շարժառիթ է հարկավոր խնայելը հենց այսօր սկսելու համար, ապա մտածեք այս հանգամանքի շուրջ.
Որքան երկար եք հետաձգում կենսաթոշակի համար գումար խնայելը, այնքան հետագայում ավելի բարդ է լինելում կուտակելը: Ասվածը թվապես հասկանալու համար դիտարկենք այսպիսի օրինակ:
Ենթադրենք մինչ կենսաթոշակի անցնելը անհրաժեշտ է խնայել 1 000 000 $: Եթե սկսեք կուտակել 25 տարեկան հասակից, ապա 65 տարեկան հասակում թոշակի անցնելու պարագայում նպատակային գումարին հասնելու համար ձեզ անհրաժեշտ կլինի տարեկան կուտակել մոտ 6 500$ (խնայված գումարի տարեկան 7% աճի դեպքում): Եթե դուք ստանում եք տարեկան 35 000$, ապա այդ նվազեցումից հետո կունենաք տարեկան 28 500$: Թվում է շատ, բայց իրականում այդքան էլ վատ չէ:
Եթե 45 տարեկան հասակում որոշեք հասնել նպատակային 1 000 000$ կենսաթոշակին, ապա ստիպված կլինեք տարեկան մոտ 28185$ փոխանցել ձեր կենսաթոշակային հաշվին: Այսինքն, եթե 45 տարեկանում դուք նույնիսկ ստանում եք 60 000$ տարեկան աշխատավարձ, ապա մյուս ծախսերը հոգալու համար տարեկան ձեզ կմնա 32 000$-ից պակաս: Բայց եթե նույն պարագայում դուք սկսած լինեիք կուտակել 25 տարեկանից, ապա 45-ում տարեկան մնացող մաքուր գումարը կլիներ 53 500$: Ուստի, ավելի լավ է խնայել արդեն հենց այսօր:
- 3. Հենց ամուսնանամ, մի օր կսկսեմ չմտածել փողի մասին:
Արդյոք ասմուսնությունը կհեշտացնի, թե կբարդացնի ձեր ֆինանսական վիճակը, կախված է բազմաթիվ հանգամանքներից, օրինակ, ամուսիններից երկուսն էլ ունեն աշխատանք, թե ոչ, կամ այդ աշխատանքով վաստակած գումարով կարող են ապահովել իրենց, թե ոչ, կամ էլ, օրինակ, ամուսիններից մեկը մի օր ժառանգություն կստանա, թե ոչ, և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ կենսաթոշակային խնդիրների լուծման ժամանակ ամուսնության վրա հույս դնելն այնքան էլ ճիշտ չէ:
Որպես ապացույց վերոնշյալ մոտեցման կարող է ծառայել նույն Chase/LearnVest-ի կողմից իրականացված այլ հետազոտության արդյունքները, համաձայն որի 25-32 տարեկան ամուսնացած կանանց միայն 23%-ը և 45-54 տարեկան ամուսնացած կանանց միայն 12%-ն է կարծում, որ կենսաթոշակի համար կարելի է խնայել ամուսնու վրա հիմնվելով:
- 4. Ես հաշվի եմ առնում նաև սոցիալական ապահովության գործոնը, ուստի կարիք չկա այդքան շատ կուտակելու
Հնարավոր է, որ այսօր կենսաթոշակառուների մեծ մասը հակված է նման մտածելակերպին: Սոցիլական ապահովության ապագան այնքան անհաստատ է, որ չարժէ թոշակի անցնողները հիմնվեն դրա վրա: Բանն այն է, որ այդ ամբողջ գումարը, որը ներդրվում է այդ ծրագրի համար, բավարար չէ որպեսզի բոլորի համար ապահովի այն կենսաթոշակը, ինչը խոստացվել էր նախօրոք: Ի ուրախություն, Chase/LearnVest-ի, հետազոտությունը ցույց է տալիս, որ տասը կանանցից յոթը վստահ չեն, որ կստանան սոցիալական ապահովություն:
- 5. Ես արժանի եմ վայելել իմ փողերը հենց այսօր. ես շատ եմ տանջվել դրա համար
Կենսաթոշակի համար կուտակումը այլընտրանքային որոշում չէ: Կարելի և խնայել կենսաթոշակի համար և միաժամանակ վայելել կյանքն այսօր: Նմանատիպ մոտեցման համար գոյություն ունի ամսական դրամական եկամուտների կառավարելու 50/20/30 կանոնը, համաձայն որի
- վաստակաված գումարի ոչ ավել քան 50% –ը պետք է ծախսվի առօրյա ծախսերը հոգալու համար,
- վաստակաված գումարի առնվազն 20%-ը պետք է ծախսվի ֆինանսական առկա և առաջիկա խնդիրնեը լուծելու նպատակով (վարկերի մարում, կենսաթոշակի համար խնայում),
- և վերջապես, 30%-ը պետք է ծախսել կյանքի հաճույքները վայելելու կամ ուղղակի զվարճանալու վրա:
- Մի օր ես խոշոր կարողություն կստանամ որպես ժառանգություն
Սա այն դեպքն է, երբ ճտերին սկսում ես հաշվել նախքան աշնան գալը: Բանը կայանում է նրանում, որ սպասվող ժառանգությունը կարող է անսպասելիորեն ծախսվել առողջապահական ծախսերի վրա, հօդս ցնդել մեկ այլ ֆինանսական ճգնաժամի արդյունքում կամ պարզապես կարող է պարզվել, որ Ձեր հարուստ բարեկամը, ում հաշվին Դուք հույս ունեիք ապահովել Ձեր կենսաթոշակը, ապրում է շատ ավելի հեռու, քան ենթադրում էիք: Հնարավոր է նաև, որ այդ գումարի առկայության դեպքում այն ծախսվի պարտքերն ու հարկերը մարելու նպատակով: Այսպիսով, ժառանգություն ակնկալելը ոչ թե կյանքի պլանավորում է, այլ ինքնախաբեություն:
Այսպիսով, շատ ավելի լավ է կենսաթոշակի համար կուտակելիս հույս դնել սեփական անձի վրա, իսկ հնարավոր ժառանգությունը վայելել որպես ֆինանսական բոնուս:
- 7. Կենսաթոշակային տարիքում ես կվաճառեմ իմ տունը
Կենսաթոշակային այս սուտը երկու շատ լուրջ հարց է բարձրացնում. որտե՞ղ եք այդ դեպքում ապրելու կենսաթոշակի անցնելուց հետո և ի՞նչ կլինի Ձեր տան շուկայական գինն այդ ժամանակ:
Չմոռանանք անշարժ գույքի ճգնաժամը մի քանի տարի առաջ:
8. Այժմ ես պետք է մտածեմ երեխաներիս ուսման մասին, իսկ կենսաթոշակիս վրա հետո էլ կարող եմ կենտրոնանալ:
Այո, երեխային լավ կրթությամբ ապահովելը մեծ գումարների հետ է կապված, և, անկասկած, դուք պետք է խնայեք դրա համար: Սակայն մեծամասամբ դուք ամբողջությամբ չեք վճարում ուսման վարձերը. միշտ էլ կարելի է մտածել ֆինանսական օժանդակության մասին: ՄԻ մոռացեք գրանտերի, կրթաթոշակների և ուսանողական վարկերի մասին, որոնցից կարող է օգտվել ձեր երեխան:
Իսկ ահա երբ գալիս է ձեր կենսաթոշակային տարիքի ժամանակը, վարկերից օգտվել դուք չեք կարող և ձեր հույսը կարող եք լինել միայն ձեր կողմից խնայած գումարը: Այդ իսկ պատճառով, կենսաթոշակի համար խնայելը պետք է մշտապես լինի ձեր թիվ մեկ ֆինանսական գերակայությունը: Իսկ ահա մնացյալ գումարը կարող եք տրամադրել ձեր երեխայի կրթությանը:
- 9. Ինչո՞ւ կուտակեմ, եթե ես կորցնելու եմ իմ խնայողություննեը
Այո, շուկան տարեցտարի ավելի անկայուն է դառնում: Սակայն, պատմականորեն, երկար ժամանակի ընթացքում, շուկան ապահովում է ներդրումների տարեկան մոտ 7% եկամտաբերություն:
- 10. Ես կսկսեմ խնայել, երբ շուկան կարգավորվի
Ոչ ոք չի կարող կանխատեսել շուկայի ապագան, ուստի երբեք հնարավոր չէ խնայողությունների համար ընտրել այնպիսի ժամանակ, որ դրանք միայն աճեն: Սակայն տասնամյակներ շարունակ կանոնավոր խնայողություններ կատարելու դեպքում, ներդրումները, ինչպես արժեթղթերի շուկայի դեպքում, ավելի շատ աճ կարձանագրեն, քան անկում: Այնպես որ, ավելի լավ է երկարատև ներդրումներ կատարել հիմա և չմտածել չնչին անկումների մասին: Մեր խորհրդին հետևելու դեպքում հետագայում բաց չեք թողների ավելի մեծ գումար կուտակելու հավանականությունն ու հնարավորությունը:
- Ես պատրաստվում եմ աշխատել նաև թոշակի անցնելուց հետո
Ըստ Chase/LearnVest-ի` կանանց 17, իսկ տղամարդկանց 14 տոկոսը հավատացած է, որ կկարողանա աշխատել նաև կենսաթոշակային տարիքում: Հնարավոր է, որ դուք սիրում եք ձեր աշխատանքը, և միգուցե դա այնպիսի աշխատանք է, որ հնարավոր է կատարել նաև ունենալով ավելի քիչ ուժեր: Բայց ի՞նչ կլինի այն դեպքում, եթե չկարողանակ աշխատանք գտնել կամ առողջական որոշակի խնդիրներ ունենաք, որի պատճառով չկարողանաք աշխատել:
Իհարկե դուք կարող եք լավատես լինել, սակայն խելամիտ չի լինի այս հարցին միակողմանի վերաբերվել: Սկսեք գումար խնայել հիմա և պատրաստ կլինեք այն ամենին ինչ կհանդիպի ապագայում: Նույնիսկ եթե թաշակի անցնելուց հետո ձեր առողջութունը ձեզ թույլ տա աշխատել, վստահորեն դուք ավելի շատ հանգիստի կարիք կունենաք այն ժամանակ, քան հիմա:
Այլևս ոչ մի ներում
Եթե մենք կարողացանք համոզել ձեզ այլևս չխաբել ինքներդ ձեզ կենսաթաշակի համար խնայելու վերաբերյալ, ապա վստահեք մեզ այդ հարցում: Ընդամենը տասը օր հետո դուք արդեն կպատկերացնեք ձեր կենսաթաշակային տարիքը, կմտածեք այն հարցի շուրջ, թե որքան գումարի կարիք դուք կունենաք, ձեր մտքում որոշակի գումար կհաշվեք և այդ ժամանակ վստահորեն կսկսեք խնայել: Իսկ արդյունքում հնարավոր է ունենաք նույնիսկ ավելին:
Աղբյուրը` http://www.forbes.com/sites/learnvest/2012/11/14/11-ways-youre-sabotaging-your-future/